Նոր պատրաստված սուրճի բույրին շատ դժվար է դիմադրել: Իսկ համը, ցավոք, միշտ չի արդարացնում սպասելիքները: Գիտնականները գիտեն, թե դա ինչու է տեղի ունենում:
Սուրճի պատրաստման ժամանակ դրա բույրը քթով բարձրանում է վերև և ազդում բջիջների վրա, որոնք տեղեկությունը հասցնում են ուղեղին: Երբ մարդը սուրճն արդեն ըմպել է, բույրը հասնում է ուղեղի այլ հատվածի, այդ պատճառով այլ զգացումներ է հարուցում:
Սուրճի բույրը շնչելիս մոտ 300 քիմիական նյութեր պարզապես գոլորշիանում են, հենց այդ պատճառով դեռ չխմած սուրճի բույրը բառացիորեն արբեցնում է:
Զարմանալի չէ, որ գովազդներում ասվում է, որ պետք է արթնանալ և զգալ սուրճի բույրը, այլ ոչ թե արթնանալ և ըմպել այն, գրում է Raut.ru-ն:
Ավելի վաղ 50-71 տարեկան 400 մարդկանց մասնակցությամբ փորձի արդյունքում պարզվել է, որ սուրճը երկարացնում է կյանքը` նվազեցնելով հիվանդությունների, վերքերի, դժբախտ պատահարների և վարակիչ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Ցավոք, գիտնականները չգիտեն` հատկապես ինչպես է սուրճը զերծ պահում հիվանդություններից, նաև զգուշացնում են, որ քաղցկեղից այն չի փրկում:








































