Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ ճամփեզրի փլուզման հետևանքով կայանված ավտոմեքենան սահել է ցած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեվ ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արմենակյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Դեպքի մասին տեղյակ են պահվել նաև «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները վնասված հատվածը փակել են ժապավեներով:









































