Ֆինանսական հսկողություն իրականացնող UEFA-ի հետաքննական պալատը, որը գլխավորում է Բելգիայի նախկին վարչապետ Ժան-Լյուկ Դեխանեն, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վճարել 2012/13թթ. մրցաշրջանի հավելավճարները 23 ակումբներին:
Նման որոշում է կայացվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին համապատասխան, ըստ որոնց` եվրագավաթների 2012/13թթ. մրցաշրջանների խաղարկություններին մասնակցող բոլոր ակումբները պարտավոր էին հաշվետվություն ներկայացնել բոլոր ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ:
Կայացված որոշման համաձայն` հավելավճարներից զրկվել են հետևյալ ակումբները.
«Բորաց Բանյա-Լուկա» (BIH)
«Սարաևո» (BIH)
«Ժելեզնիչար» (BIH)
«ԲԿՄԱ Սոֆիա» (BUL)
«Հայդուկ» (CRO)
«Օսիեկ» (CRO)
«Աթլետիկո» (ESP)
«Մալագա» (ESP)
«Մակաբի Նետանիա» (ISR)
«Շկենդիա» (MKD)
«Ֆլորիանա» (MLT)
«Բուդուչնոստ» (MNE)
«Ռուդար» (MNE)
«Ռուխ» (POL)
«Սպորտինգ» (POR)
«Դինամո Բուխարեստ» (ROU)
«Ռապիդ Բուխարեստ» (ROU)
«Վասլույ» (ROU)
«Ռուբին» (RUS)
«Պարտիզան» (SRB)
«Վոյվոդինա» (SRB)
«Էկսիշեխիրսպոր» (TUR)
«Ֆեներբախչե» (TUR)







































