ՀՀ Վերահսկիչ պալատը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստուգումներ է իրականացնում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Նա նշեց, որ ՏՄՊՊՀ-ում ստուգումները դեռ չեն ավարտվել, սակայն առաջիկայում դրանց արդյունքները կներկայացվեն հանրությանը: