Վերահսկիչ պալատի համար չթույլատրված կառույցներ չկան. ՎՊ-ն իրավասու է ստուգումներ իրականացնել բոլոր մարմիններում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի այն դիտարկման, թե կան ոլորտներ, որտեղ Վերահսկիչ պալատին ուղղակի արգելված է ստուգումներ իրականացնել:
Զաքարյանի խոսքով` եթե անգամ հույժ գաղտնի տեղեկությունների տիրապետող որոշ կառույցներում իրականացված ստուգումների մասին ակնհայտ կերպով չի բարձրաձայնվում, դա դեռ չի նշանակում, որ ստուգումներ առհասարակ չեն կատարվում:









































