Աշխատանքային այցով այսօր Սանկտ Պետերբուրգ մեկնած նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նախագահներ Սարգսյանը և Մեդվեդևը բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված համագործակցությունը:
Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել` տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:
ՀՀ նախագահի աշխատակազմ