Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Ռուբեն Հայրապետյանի համար սրա կամ նրա մարդ լինելը առանցքային հարց է. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տարօրինակ է համարում ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե ընդդիմության միասնական թեկնածուին պետք է առաջադրի ժողովուրդը:

«Շատ տարօրինակ ընտրության ձև է: Եթե ճիշտն ասեմ՝ պարոն Բագրատյանի հայտարարությունների մեծ մասն ինձ համար մի քիչ անորոշ են, այդ թվում՝ տնտեսական վերլուծությունները, հատկապես իր վարչապետական շրջանի ամփոփումները:

Ես չեմ պատկերացնում` ինչ է նշանակում ժողովրդի կողմից առաջադրված թեկնածու: Հիմա ի՞նչ է՝ բուհերը պետք է ժողով անեն, առաջադրեն իրենց թեկնածուների՞ն: Պարզ է, որ մենք որոշակի քաղաքական համակարգի մեջ ենք: Մենք կուսակցական սկզբունքներով ենք գնում, կան հստակ կուսակցություններ, կան արդեն ռեսուրսներ հավաքած կուսակցություններ: Որքան կուսակցության ռեսուրսը մեծ է, այնքան նրա հավանականությունը մեծ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին և կոնկրետ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին` Հրանուշ Խառատյանը նշեց. «Նրա համար սրա կամ նրա մարդ լինելը առանցքային հարց է»:

Ըստ Խառատյանի՝ նույն տրամաբանությամբ էլ Ռուբեն Հայրապետյանը վերաբերվում է դիմացինին՝ հայտարարելով, թե Հրանուշ Խառատյանը կամ Գարեգին Չուգասզյանը պատվերներ են կատարում: «Էդ մարդու ուղեղում քաղաքական գործունեության և կողմնորոշումների տեսակը մի տեսակ է՝ դու էսինչի մարդն ես: Նա սրանով արտահայտում է այն, որ Հայաստանում քաղաքական գործիչ լինելը չի նշանակում Հայաստանի հասարակության խնդիր, չի նշանակում հանրային պրոբլեմ, նշանակում է՝ ում մարդը լինել»,- ասաց նա:

Հրանուշ Խառատյանը նաև ընդգծեց, որ այս հարցազրույցից պարզվում է` Ռուբեն Հայրապետյանը վկա է եղել Պողոս Պողոսյանի սպանությանը: «Ես նորից իրավապահների ուշադրությունը հրավիրում եմ դրա վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում