Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև կանցկացվի բողոքի ակցիա

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունը՝ Հայաստանի ժամանակով՝ այս գիշեր Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Բողոքի ցույցին մասնակցել են Հայ-ամերիկյան քաղաքական կոալիցիան, հոգևոր, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցները հանդես են եկել Հունգարիայի որոշումը դատապարտող ցուցապաստառներով և վանկարկումներով: Ներկաները՝ հոգևորականներ, հասարակական, երիտասարդական տարբեր կառույցներ ներկայացնող Ամերիկայի հայազգի քաղաքացիներ, հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ:

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին Վաշինգթոնում երկու շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ բողոքի ցույցը (առաջինը՝ օգոստոսի 31-ին՝ Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնումից ժամեր անց): Ցույցը կազմակերպել են ՀՅԴ Սեպուհ կոմիտեն, Հայ երիտասարդների ֆեդերացիայի Անի մասնաճյուցը:

Ցույցի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՅԴ Սեպուհ կոմիտեի անդամ Հովսեփ Ավագյանը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ցույցի վերջում Հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Ակթավուկյանը և Սուրբ Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը հայ սպա Գուրգեն Մարգարյանի հոգու խաղաղության համար կատարել են հոգեհանգստյան կարգ:

Իսկ հանգստյան օրերին, ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը, Չեխիայի հայ համայնքը համակարգող խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ցույց է կազմակերպել Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև և հայտարարություն տարածել. «Մեր այս բողոքն ուղղված է ոչ թե բարեկամ հունգար ժողովրդի, այլ պաշտոնական Բուդապեշտի անազնիվ եւ անխոհեմ քայլի դեմ»: Չեխահայ ցուցարարները չեխերենով եւ անգլերենով մի քանի անգամ ընթերցել են հայ համայնքի պահանջները, այն է՝

Չեխիայի հայ համայնքը պահանջում է Սաֆարովին բանտարկել եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը,

Չեխիայի հայ համայնքն իր բողոքն է արտահայտում Հունգարիայի կառավարությանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում սպանած եւ Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ նրան Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու եւ ազատ արձակելու որոշման կապակցությամբ:
Չեխահայությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սաֆարովն այնուամենայնիվ պատշաճ կերպով կրի իր պատիժը:

Չեխիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ քննարկումներ են ծավալել սոցիալական ցանցերում:

Չեխական մամուլը, մասնավորապես թերթը, դատապարտում է հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆատարովին Ադրբեջանին հանձնման մասին:

Առաջիկայում ևս Պրահայում Հունգարիայի դեսպանության առջև բողոքի ակցիա է նախապատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում