Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի 67-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ս/թ սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իր տան բակում նկատել է մի անծանոթ կնոջ, որն իր մահճակալի ծածկոցը ձեռքին դուրս է եկել տնից: Բնակչուհին վազել է նրա հետևից և վերցրել ծածկոցը, իսկ երբ վերադարձել է տուն, նկատել է, որ պայուսակի միջից բացակայում է 34.000 դրամը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է 24-ամյա Ամալյա Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:








































