Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 27 շենքում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 3կգ-ոց գազի բալոն:
54-ամյա Անահիտ Հովհաննիսյանը հոսպիտալացվել է ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն:








































