Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները սեպտեմբերի 10-ին քանդել են տասնյակ տներ ու վնասել են հարյուրավոր այլ կառույցներ ինդոնեզական մայրաքաղաքի մերձակա Բոգոր շրջանում: Այս մասին հաղորդում է «Անտարա» տեղեկատվական ազգային գործակալությունը:
Դա պատահել է Ռիխտերի սանդղակով 4,8 մագնիտուդ երկրաշարժից մեկ օր անց, երբ քանդվել էր շուրջ 500 շինություն:
«Առավել շատ տուժել են Սուկամակմուր ու Սուկախարջա գյուղերը»,- այսօր հայտարարել է շրջանային ադմինիստրացիայի ներկայացուցիչ Էրվին Սուրիանան:
Նախնական տվյալների համաձայն՝ նոր աղետի հետևանքով քանդվել է 65 բնակելի տուն ու ևս 365-ը լուրջ վնասվել է:
Բարեբախտաբար զոհեր չկան:






































