Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մասնակցելով օկուպացիայի թանգարանում կազմակերպված զինվորականների հետ հանդիպմանը, ասել է, որ նույն կաբինետներում ցանկանում են կրկնել 1921 փետրվարի 25-ը:
Նա շեշտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման ժամանակ վերջինս հպարտացել է, որ աշխատում է այն նույն աշխատասենյակում, ինչ Ստալինը: Սակայն Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ ռուսական կայսրությունը 90 տարի առաջ ծնվել է, իսկ հիմա կործանվում է:
Взгляд-ը փոխանցում է, որ այս առնչությամբ նա կոչ է արել զգոն լինել ռուսական պլանների վերաբերյալ: