Սիրիացի գեներալ Մանաֆ Տլասը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մանկության նախկին ընկերը, որը փախուստ էր գործել երկրից, հայտարարել է, որ իրեն օգնել են ֆրանսիական հատուկ ծառայությունները:
Տլասի խոսքերով` սիրիական իշխանությունները պատրաստ են դիմելու քիմիական զենքի կիրառման, եթե դրա անհրաժեշտությունն զգան:
Տլասը նաև կոչ է արել Բաշար Ասադին վայր դնել իր լիազորությունները հանուն իր ընտանիքի և երկրի: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հուլիսի սկզբին հայտնի է դարձել, որ սիրիական հանրապետական գվարդիայի գեներալը, որը զբաղեցնում էր գլխավոր շտաբի տեղակալի պաշտոնը, Սիրիայի նախկին ՊՆ ղեկավար Մանաֆ Տլասի որդին, նախագահի նախկին ընկերը փախել է Թուրքիա: Հիմա Տլասն ապրում է Ֆրանսիայում, որտեղ նրան ապաստան են տվել:









































