Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն երրորդ զավակին է սպասում: ТСН-Особливе-ի հետ զրույցում ֆուտբոլիստը հայտարարել է, որ այժմ ինքն ազատ է ու պատրաստվում է մեկնել Լոնդոն: Հենց այդտեղ էլ Շևչենկոյի կինը՝ Կրիստեն Պիզեկը, լույս աշխարհ կբերի իր երրորդ զավակին: Արդեն հայտնի է. Շևչենկոն տղա է ունենալու:
«Կինս այն վիճակում չէ, որ կարողանա թռչել: Նա հիմա Լոնդոնում է: Մենք սպասում ենք մեր երրորդ երեխայի՝ տղայի ծնվելուն: Շատ շուտով նա կծնվի»,- ասել է Անդրեյը:
Նշենք, որ զույգերն ունեն ևս երկու որդի՝ Ջորդանն ու Քրիստիանը:








































