Sauber թիմի ավտոարշավորդ Սերխիո Պերեսը ավտոարշավից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նման մրցելույթից հետո հուսով է, որ պայմանագիր կկնքի Ferrari-ի հետ:
«Ինձ համար երբևէ նշանակություն չի ունեցել, թե ով է իմ հակառակորդը: Ամբողջ աշխարհը դադարում է գոյություն ունենալ, և ես մտածում եմ միայն մրցուղու և հաղթանակի մասին: Ինձ համար միևնույն է, թե ով է առջևում` Հեմիլթո՞նը, Ալոնսո՞ն, Շումախե՞րը, թե՞ որևէ մեկը. իմ անփոփոխ նպատակը հաղթանակի հասնելն է:
Ես ավտոարշավից մեծ բավականություն ստացա: Հնարավոր է, որ Ferrari-ն ինձ պայմանագիր առաջարկի, և ամեն ինչ կփոխվի»,- հայտարարել է Պերեսը: