Սպիտակ տան պետքարտուղար Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ Թուրքիան ունի ժողովրդավարություն և ազատ մամուլ, սակայն Նահանգները անհանգստացած է որոշ դեպքերում լրագրողներին ուղղված սպառնալիքներով:
Turkishweekly-ի հաղորդմամբ, Քրոուլին մեկնաբանել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի այն հայտարարությունը, որ Թուրքիայի մամուլը շատ ավելի ազատ է, քան ԱՄՆ-ում:
Քրոուլին շեշտել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որը ներառում է ազատ մամուլ, որը ժողովրդավարության հիմնաքարերից է:










































