Սպառազինությունների Դուբայի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության և էմիրաթական Al Asbar Auto Industries ընկերության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր, հաղորդում է APA-ն:
Հուշագրի կետերից մեկի համաձայն` արաբական ընկերության կողմից արտադրվող ռազմական ավտոմեքենաներից մեկն ուղարկվելու է Ադրբեջան փորձարկումների: Դրանց հաջող արդյունքների դեպքում, Ադրբեջանում կսկսվի այդ մեքենաների զենքով տեսակների արտադրությունը: