Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների ու փոստի բարեփոխումների նախարար Տադախիրո Մացուսիտային այսօր կինը կախված է հայտնաբերել Տոկիոյի Կոտո շրջանի իր բնակարանում: Այս մասին հայտնում է «Կիոդո» ճապոնական գործակալությունը:
Գործակալությանը իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը հաղորդել է, որ 73-ամյա նախարարը ինքնասպան է եղել:
Ինչպես հաղորդում է NHK կայքը, Մացուսիտան ավելի վաղ 5 անգամ ընտրվել է Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ: Նա զբաղեցրել է նաև շինարարության նախարարի պաշտոնը:











































