Եգիպտոսի իշխանությունները թույլատրել են EgyptAir ազգային ավիափոխադրողի ուղեկցորդուհիներին հիջաբ կրել ծառայության ժամանակ, ինչը արգելված էր նախորդ վարչակարգի օրոք:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դա եղել է ավիաընկերության ավելի քան 1200 աշխատակիցների գործադուլի դադարեցման պայմաններից մեկը: Ավելի վաղ գործադուլի հետևանքով ավիաընկերությունը ստիպված էր եղել 12 ժամով հետաձգել բոլոր միջազգային չվերթները:
Ընկերության աշխատակիցները նաև պահանջել են բարելավել աշխատանքի պայմանները: Հիջաբ կրելու թույլտվությունից բացի, գործադուլի մասնակիցները կարողացել են հասնել բորտուղեկցորդների թվի ավելացմանը 250-ով, ինչը կարող է թեթևացնել աշխատանքային գրաֆիկը:
Հիշեցնենք. սեպտեմբերի սկզբին Եգիպտոսի իշխանությունները կանանց թույլատրեցին հիջաբով դուրս գալ պետական հեռուստաալիքի եթեր:







































