Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակչուհի 21-ամյա Զ. Սարոյանի դիմումի փաստով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, Զ. Սարոյանը հայտնել է, որ այս տարվա մայիսի 10-ին առավոտյան 8-ի սահմաններում Ջրաշենում գտնվող տանը ամուսնու հայրը` Կնյազ Օզմանյանը իրեն հրել-գցել է մահճակալի վրա և փորձել է բռնաբարել: Ինքը դիմադրել է, հրել է նրան, հետո` դիմել փախուստի:
Զ. Սարոյանը հայտնել նաև, որ Կ. Օզմանյանը նույն գործողությունը, նույն տանը կատարել է նաև օգոստոսի 16-ին, սակայն ինքը կրկին դիմել է փախուստի: Ոստիկանության կողմից հանգամանքները ճշտելուց հետո կպարզվի` իրականությանը համապատասխանում է Զ.Սարոյանի ասածները:
Իսկ եթե պարզվի, որ դա նրա կողմից զրպարտանք է, ապա նրա նկատմամբ որպես մեղադրանք կառաջադրվի սուտ մատնություն:










































