Ռիհաննան նոր դաջվածք է արել կրծքավանդակին` ի պատիվ վերջերս մահացած տատի: Նոր դաջվածքը պատկերում է եգիպտական Իսիս աստվածուհուն, որն իր արծվային թևերն է փռել երգչուհու հենց կրծքերի տակ: Ռիհաննան տատի մասին խոսում է` ինչպես աստվածուհու և այդ կերպարը համարում կնոջ իդեալ: Դրանով է պատճառաբանվում նրա տարօրինակ ընտրությունը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Երգչուհին իր դաջվածքի լուսանկարները տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Աստղը Լոնդոնում է, որտեղ երեկ մասնակցել է Պարաօլիմպիկ խաղերի փակմանը:
Սա 24-ամյա աստղի 18-րդ դաջվածքն է: Նրա դաջվածքները մեկը մեկից յուրօրինակ են. պարանոցին դաջված է «խռովկան ծաղիկ» գրությունը, ձախ ձեռքի միջնամատին` «սեր» բառը և այլն:









































