ԱՄՆ-ում անցկացվել է սուրճի ամենայուրօրինակ բաղադրատոմսերի մրցույթ: Հաղթող է դարձել Էյլին Գենոնը Այովա նահանգից: Նա ժյուրիի ուշադրությանն է ներկայացրել սուրճ՝ դդմի հաճելի համով և կարամելացված բեկոնի հավելումով:
Kedem-ի փոխանցմամբ՝ հաղթողի առաջարկած բաղադրատոմսով սուրճը կներկայացվի սուրճի վաճառքով զբաղվող երկրի խոշորագույն ցանցում: Էյլինը ստացել է 1 տարվա սուրճի պաշար և մրցանակ՝ 10 հազար դոլարի չափով:
Գենոնն իր սուրճն անվանել է «Ինչպես հաղթել տղամարդուն մեկ կումով»: Հավանաբար, սուրճի հիմնական սպառողները կլինեն տղամարդիկ: Դեռևս 2009-ին բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքներ էին հրապարակել, համաձայն որոնց՝ տղամարդիկ նախընտրում են տապակած բեկոնի բույրը նույնիսկ իրենց նորածնի բույրից:











































