Հարավային Կորեայի կառավարությունը 5.2 մլրդ դոլար կհատկացնի ներքին շուկայի խթանման համար՝ տնտեսությանը մեծ հարված հասցնող արտահանման ստագնացիային դիմակայելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, Սեուլը պատրաստվում է հարկային արտոնություններ սահմանել ավտոմեքենաներ և անշարժ գույք ձեռք բերելու համար:
Երկրի ֆինանսների նախարարի խոսքերով՝ տարվա երկրորդ քառորդում տնտեսական աճը կանխատեսումներից ցածր է եղել:
Հարավային Կորեայի արտահանման նվազումը կապված է ԵՄ-ում և ԱՄՆ-ում ապրանքների պահանջարկի կրճատման հետ: Կորեայի ֆիննախի հաշվետվության մեջ նշվում է, որ եվրոգոտում շարունակվող ճգնաժամը ապակայունացնում է աշխարհում Կորեայի տնտեսական դիրքերը:









































