Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտապան կազմակերպությունն այսօր հաշավետվություն է հրապարակել Ղազախստանի նավթարդյունահանման ոլորտում ներգրավված աշխատակիցների իրավունքների խախտման վերաբերյալ:
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011թ. Դեկտեմբերին նավթային ոլորտում ներգրավված աշախատակիցների ցույցը վկայում է առկա խնդրի մասին, որը, ըստ կազմակերպության, պետք է դառնա Ղազախսանի ներդրումային գործընկերների ուշադրության առարկան:
«Նավթը երկրում որպես տնտեսական զարգացման լոկոմոտիվ է ծառայում, սակայն կառավարություններն ու ընկերությունը անտեսում են աշխատակցիների հիմնարար իրավունքները, որոնք կատարում են դժվար ու հաճախ վտանգավոր աշխատանք:
«Աշխատակիցների իրավունքները ոտնահարվում են, ու նրանք տեղ չունեն դիմելու աշխատանքային վեճերը լուծելու համար»,- նշում է HRW-ի՝ Կենտրոնական Ասիայի հարցով հետազոտող ու զեկույցի հեղինակ Միր Ռիթմանը:
Իրավապաշտպանները կարծում են, որ այդ հանգամանքը կարող է ունենալ լրջագույն հետևանքներ արտասահմանյան բիզնեսի ու արտերկրի կառավարությունների համար, որոնք հետաքրքրված են Ղազախսատնում ներդրումներով:
«Եվրամիությունը, որը ձգտում է բարձրացնել այդ երկրի հետ հարաբերությունների մակարդակը, և նրա կազմի մեջ մտնող բոլոր պետությունները պետք է դրա վրա ուշադրություն դարձնեն ու նպատակային ցուցանիշներ սահմանեն՝ լավացնելու մարդու իրավունքների հետ կապված վիճակը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
HRW-ի տվյալով՝ գործադուլների հետևանքով ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է ավելի քան 2000 աշխատակից:










































