Պակիստանի հյուսիսարևմտյան և հարավային շրջաններում չդադարող հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, մեծ քանակութամբ տեղումների պատճառով ջուրը ողողում է երկրի մի շարք բնակավայրերի ետնախորշերի և աղքատ թաղամասերի բնակելի շինությունները: Դրա պատճառով տեխնիկական անվտանգության կանոնների խախտմամբ կառուցված շինությունների փլատակների տակ հաճախ մնում են դրանցում ապրող մարդիկ:
Բացի այդ, ջրհեղեղները հաճախ դառնում են փողոցներում և շենքերի ստորին հարկերում էլեկտրահաղորդակցման լարերի կարճ միացման պատճառ, ինչը նույնպես հանգեցնում է զոհերի:








































