ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Պիրս քաղաքի Big Apple Pizza & Pasta Restaurant-ում ջերմ ընդունելության է արժանացել:
Ինչպես հաղորդում է CBS News-ը, ռեստորանի տերը, ողջունելով քաղքական գործչին, նրան ամուր գրկել ու գետնից բարձրացրել է:
«Լսե՛ք, դուք ծանրամարտի՞կ եք»,- կատակել է Օբաման, երբ իրեն իջեցրել է ներքև:
Պիցերիայի սեփականատեր Սքոտ Վան Դազերը պատասխանել է, որ հուզվել է նախագահին տեսնելիս:
Օբաման Վան Դազերին, որը 190 սմ հասակ ունի և կշռում է 118 կգ, ասել է, որ նա հավանաբար պիցերիայի «ամենախոշոր» տերն է, ում ինքը երբևէ տեսել է:
CBS News-ը նկատել է, որ անձամբ Օբաման կշռում է 82 կգ:
Վան Դազերը Օբամայի ուշադրությունը գրավել է նրանով, որ նա արյան վաստակավոր դոնոր է: Հենց ադ հանգամանքն է ԱՄՆ նախագահին բերել պիցերիա:
Ռեստորանի տերը լրագրողներին պատմել է, որ Օբամայի այցի մասին իրեն 40 րոպե առաջ են նախազգուշացրել, ու նա թողել է գոլֆ խաղալը և վազել է պիցերիա՝ նախագահի հետ հանդիպման:




































