Ֆրանսիայի Կորսիկա կղզում այսօր՝ գիշերը, 7 սուպերմարկետում գործի են դրվել պայթուցիկ սարքեր, հաղորդում է Le Figaro-ն:
Ակցիայի թիրախը եղել են երեք ցանցերի առևտրային կետերը, որոնք տեղակայված են 4 քաղաքներում: Պայթյունների հետևանքով տուժածներ չկան: Շինություններին թեթև վնաս է հասցվել: Թե ով է կանգնած պայթյունների հետևում, առայժմ հայտնի չէ:









































