CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախորդ շաբաթ Աֆյոնքարահիսարի զինապահեստում գրանցված պայթյունը, որին զոհ է գնացել 25 զինծառայող, հանդիսացել է ահաբեկչական գործողության հետևանք.
«25 զինծառայողի կորուստը խոր ցավ պատճառեց մեզ: Ես 99 տոկոսով համոզված եմ, որ դա ահաբեկչություն էր: Պայթուցիկը գործի է դրվել բջջային հեռախոսի միջոցով»:
Պաշտոնական տարբերակով՝ պայթյունի պատճառը եղել է պայթուցիկ սարքերի հետ անզգույշ վերաբերմունքը:










































