ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի շախմատի հավաքականին.
«Շնորհավորում եմ բոլորիս մեր շախմատային ոսկե ընտրանու հերթական փայլուն նվաճման առթիվ:
Շնորհակալություն ձեզ, տղա”ներ, իսկապես հրաշալի խաղի, ձեր կամքի ու վճռականության և մեզ պարգևած անկրկնելի պահերի համար: Դուք բարձր պահեցիք մեր երկրի պատիվը: Ադրբեջանի այսօրվա հերոսը մարդասպանն է, իսկ հայ ազգի հերոսը` դուք:
Մաղթում եմ Ձեզ նոր բարձունքներ, երջանկություն ու հաջողություն: Կեցցե’ք»:








































