Հետաքննությունը ստացել է վկաների ցուցմունքները «սև փոխպատվաստման» գործով Կոսովոյի հակամարտության ժամանակ, հայտարարել է Սերբիայի ռազմական հանցագործությունների գծով դատախազ Վլադիմիր Վուկչեվիչը:
Կոսովոյում և Ալբանիայում օրգանների ապօրինի առևտրի սկանդալը համաշխարհային արձագանք գտավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Դիք Մարտիի զեկույցից հետո: 2010 թվականին նա հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշվում է մարդկանց օրգանների առևտրի մասին, որոնք առևանգվել են 1998-1999 թվականներին Կոսովոյի հակամարտության ժամանակ:
Զեկույցում մասնավորապես նշվել է, որ Կոսովոյի ներկայիս վարչապետ Խաշիմ Տաչիին մոտ մարդիկ իբր մասնակից են եղել օրգանների առևտրին:
«Մենք մարդ ունենք, որը վկայություններ է տալիս Ալբանիայի հյուսիսում բժշկական պրոցեդուրաների իրականացման մասին`1998-99 թթ. Կոսովոյում հակամարտության ժամանակ առևանգված սերբերի օրգանները հեռացնելու նպատակով»,- կիրակի օրը հաղորդում է AFP –ն դատախազ Վուկչեվիչի խոսքերը:
Նրա խոսքերով՝ վկան ալբանացի է, ով ենթադրաբար մասնակցել է առնվազն մեկ վիրահատության:










































