Մերապի հրաբխի ժայթքումից հետո, որի հետեւանքով մահացել է 33 մարդ, այսօր ակտիվացել է հայտնի հրաբուխ Անաք-Կրակատուն (Կրակատուի որդին):
1883թ. մարդկության պատմության մեջ ամենաավերիչ ժայթքումներից հետո առաջացած այս սարը սկսել է արտանետումներն այս գիշեր: Անցած շաբաթ Ինդոնեզիայի համապատասխան ծառայությունները հայտնել էին, որ Կրակատուի ակտիվությունը հասել է 2-րդ աստիճանի` 4-աստիճանանոց սանդղակով:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բնական աղետների հետեւանքով Ինդոնեզիայում զոհերի քանակն այս պահին հասել է 500-ի: Մի քանի հարյուր մարդ համարվում է անհետ կորած: