Արաբական երկրներում տարածված «Հագվալա» զվարճանքը Youtube-ում մեծ համբավ է վայելում: Հագվալա ասելով՝ Սաուդյան Արաբիայում հասկանում էին դրիֆտինգը հասարակական վայրերում: Բայց հերթական տեսանյութում խելագարության աստիճանը ուղղակի ապշեցնում էր: Ավտոմեքենայի վարորդը հնարքներ է անում հենց հանդիսատեսի ամբոխի մեջ, որը փախնում է ավտոմեքենայից:
Ինչպես հայտնում է Carscoop-ը` միակ հոգեպես առողջ մարդը օպերատորն է, որը բարձր տեղից նկարահանել է տեղի ունեցածը:










































