Իսրայելի անվտանգության ծառայության աշխատակիցը կիրակի առավոտյան զոհվել է, երբ հետևել է Պաղեստնի տարածքից ապօրինի ներգաղթյալների տեղափոխման գործընթացին: Այս մասին հաղորդում է NRG պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել Օրանիտ և Էլկանա բնակելի տարածքների միջև: Զոհվածը վրաերթի է ենթարկվել ներգաղթյալներ տեղափոխող ավտոմեքենայի կողմից: Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները տուժածին հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները փաստել են նրա մահը:
Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել այդ ավտոմեքենան, սակայն մինչ այդ վարորդն ու ուղևորներն անհետացել էին: Շուտով ոստիկանական բաժանմունք է ներկայացել 21-ամյա մի երիտասարդ, որը հայտնել է, թե այդ ավտոմեքենան գողացել են իրենից: Նրան ձերբակալել են, սակայն շարունակում են փնտրել մյուս ուղևորներին:








































