Աֆղանստանում թալիբները դատապարտել են «Հակկանիի ցանց» ծայրահեղական ցանցը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը: Թալիբները կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումը վկայում է Աֆղանստանում ԱՄՆ-ի պարտության մասին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Թալիբները հայտարարությունը տարածել են Twitter միկրոբլոգների ծառայության միջոցով: Նրանք հաստատում են, որ Աֆղանստանում «Հակկանիի ցանց» անվանումով առանձին կազմակերպություն չկա, իսկ դրա կազմակերպիչ Ջալալուդին Հականին թալիբների ղեկավար մարմնի անդամ է:









































