Մոլդովայի իշխանությունները պատրաստ են ՌԴ-ին թույլ տալ իրենց դեսպանատունը բացել Տիրասպոլում: Այս մասին լրագրողներին հայտնել է Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը Ռուսաստան կատարելիք իր այցի նախօրեին, որը կայանալու է սեպտեմբերի 10-12-ը:
Մոլդովայի վարչապետ նշել է` եթե նախկինում երկրի ղեկավարությունը այլ երկրների թույլ է տվել դեսպանատներ բացել Բելցում և Կագուլում, ապա նրանք կարող են թույլ տալ դեսպանատուն բացել նաև Տիրասպոլում:
Ֆիլատը նաև հայտնել է, որ դեռ պետք է քննարկվի և մանրակրկիտ կերպով մշակվի դեսպանատան աշխատանքը բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովելու հարցը, որպեսզի համապատասխան որոշում կայացվի դեսպանատան նորմալ աշխատանքի համար:











































