Բրիտանացի գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր զբաղմունք ունի իր բարենպաստ օրը` լինի դա անշարժ գույքի վաճառք թե սիրով զբաղվել:
Հոգեբան Էմի Ջոնսը մի քանի տարի է` ուսումնասիրում է այս ֆենոմենը և կարող է խորհուրդ տալ, թե ինչով զբաղվել շաբաթվա որոշակի օրերին: Օրինակ, եթե դուք դիետա եք պահում, ապա շաբաթվա մեկ օրը տոն դարձրեք ձեզ համար: Ավելի լավ է` դա անել երեքշաբթի, քանի որ հանգստյան օրերին սպառվում է թարմ մթերքների պաշարը և մինչ երեքշաբթի դրանք կրկին հասանելի են դառնում:
Եթե երազում եք կրքոտ և անմոռանալի սեքսի մասին, ավելի լավ է սպասել մինչ հինգշաբթի, քանի որ Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի հետազոտողների տվյալների համաձայն` այդ օրը կորտիզոլի բնական մակարդակը ամենաբարձրն է:
Անշարժ գույքի շահավետ վաճառքի համար բարենպաստ է ուրբաթը: Ամերիկյան գործակալություններից մեկի փարձագետների կարծիքով` ուրբաթ օրը վաճառքի հայտարարություններ տված մարդիկ հաջողության ավելի մեծ հնարավորություն ունեն:
Ցանկալի է ամուսնանալ ոչ թե շաբաթ օրը, ինչպես ընդունված է, այլ ուրբաթ, քանի որ միջոցառումը մեկ օր ավելի վաղ անելու դեպքում միջոցառման ծախսերի գինը կարելի է նվազեցնել մինչև 50%:
Եթե վաղուց սպասում եք աշխատավարձի բարձրացման, ապա անհրաժեշտ է ճիշտ օր ընտրել դրա համար: Հետազոտությանը մասնակցած տասը թոփ-մենեջերներից յոթը հայտարարել են, որ կհամաձայնեն աշխատավարձ բարձրացնել չորեքշաբթի օրը:
Բնության գրկում անցկացնելու համար հիանալի օր է երեքշաբթին, քանի որ, ըստ օդերևութաբանների, դա շաբաթվա ամենաչոր օրն է: Իսկ տեղումների մեծ քանակություն հիմնականում լինում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին, շաբաթ և կիրակի օրերին:
Գնումներ անհրաժեշտ է կատարել չորեքշաբթի, քանի որ այդ օրը գնումների է անում գնորդների միայն 4%-ը:









































