Վերջերս գիտնականները հրապարակել են հետազոտություն, որը ժխտում է այն կածրատիպը, որ տղամարդիկ ավելի խելացի են: Իրականում` վիճակագրության համաձայն, կանայք տղամարդկանցից բարձր IQ ունեն:
Հիշեցնենք, որ IQ տեստ անցկացվում է 20-րդ դարի սկզբից: Ստուգման հիմնական ուղղությունը մաթեմատիկական, տարածաչափական և լեզվական ունակություններն են, նաև հիշողությունը:
Գիտնականներն ուսումնասիրել են Կանադայի, Եվրոպայի ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, Արգենտինայի և Էստոնիայի թեստավորման տվյալները: Մինչև վերջին ժամանակները տղամարդկանց արդյունքները մոտ 5%-ով գերազանցում էին կանանց արդյունքներին: Վերջին հետազոտությունների համաձայն, սակայն, կանայք առաջ են անցել տղամարդկանցից: IQ մակարդակը մարդկանց մոտ գնալով բարձրանում է, սակայն վերջին տասը տարում կանայք ավելի նպատակասլաց կերպով են զարգացել:
Գիտնականների կարծիքով` նման արդյունքի պատճառը բազմազբաղ լինելն է, ինչին բախվում են կանայք` փորձելով համատեղել կարիերան, տնային գործերը, երեխաների դաստիարակությունը: Իհարկե, սա ստացված արդյունքների ենթադրյալ հիմնավորումն է. գիտնականները պետք է ավելի խոր ուսումնասիրեն այս հարցը` ստացված տվյալները սպառիչ կերպով հիմնավորելու համար:











































