Ամերիկացի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը Վենետիկի 69-րդ կինոփառատոնում «Վարպետ» (Master) ֆիլմի համար ստացել է «Արծաթե առյուծ» մրցանակը:
Կինոփառատոնի ժյուրին` Մայքլ Մաննի գլխավորությամբ, բարձր է գնահատել նաև դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի խաղը Անդերսոնի ֆիլմում: Նա արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման մրցանակին:
«Օզելլի» մրցանակը` լավագույն սցենարի համար, ստացել է ֆրանսիացի Օլիվյե Ասսայասը «Ինչ-որ բան օդում» ֆիլմի համար:
Լավագույն դերասանական դեբյուտի համար Մարչելո Մաստրոյանիի մրցանակին արժանացել է իտալացի դերասան Ֆաբրիցիո Ֆալկոն, ով խաղացել է Մարկո Բելոկկոյի «Քնած գեղեցկուհին» ֆիլմում:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին արժանացել է Ուլրիխ Զայդելը «Դրախտ: Հավատք» ֆիլմի համար:








































