Մադրիդի «Ռեալ»-ը ակտրվորեն հետաքրքրվում է «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով, և բազմաթիվ պարբերականներ փորձում են որոշել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը: Այդ կապակցությամբ վերջին հրապարակումն արեց իսպանական Mundo Deportivo պարբերականը:
Տեղեկատվության համաձայն` եթե «Ռեալ»-ը ցանկանա ձեռք բերել Ֆալկաոյի իրավունքները, ստիպված կլինի «Աթլետիկո»-ին վճարել 71.2 մլն եվրո:
Ռադամելի տրանսֆերի ձեռքբերմամբ հետաքրքրված են նաև «Անժի»-ն, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն:









































