Գերմանական Lufthansa ավիաընկերությունը վերսկսել է թռիչքները բորտուղեկցողների 24-ժամյա գործադուլից հետո: Երեկ հետաձգվել է մոտ հազար չվերթ, որոնցով հայտավորված է եղել մոտ 100 հզ ուղևոր:
Ավելի ուշ` ուրբաթ երեկոյան, արհմիությունն ու ավիաընկերության ղեկավարությունը համաձայնել են վեճը լուծելու համար միջնորդի հարցում: Բանակցությունները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 12-ը:
Համաձայն Գերմանիայի աշխատանքային օրենսգրքի` այժմ գործադուլը չի կարող շարունակվել:
Դրա հետ մեկտեղ արհմիությունը սպառնում է նոր, երկարատև գործադուլ սկսել, եթե համաձայնություն չկայանա:
Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարձերը:










































