Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է զինված դիվերսիոն խմբավորման մի մասնակցի ձերբակալության մասին, որը Ռուսաստանի քաղաքացի է՝ Ահմեդ Չատաև անվամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուժայինների տվյալներով՝ ահաբեկիչը վիրավորվել է ու նրան առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ներկայում շարունակվում են զինված խմբավորման մյուս անդամների որոնողական աշխատանքները, նշվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: Տեղեկություններ կան, որ մի քանի վիրավոր զինյալ է թաքնվում կիրճում:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ Չատաևը եղել է այն անօրինական խմբավորման կազմում, որոնց դեմ օգոստոսին հատուկ օպերացիա է անցկացվել ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածի մոտ:
Այն ժամանակ սպանվել էր 11 զինյալ, 6-ը թաքնվել էին:









































