Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց կեսը նույնքան առողջ է, որքան բարեկազմները:
Իր տեսակի մեջ խոշորագույն հետազոտությունը հերքել է այն կարծիքը, որ ճարպակալումն ավտոմատ առողջության վատացման է հանգեցնում: Որոշ գեր մարդիկ առողջ են մնում, հայտնում է Raut.ru-ն:
Ավելին` ավելորդ քաշ ունեցող մարդկանց դեպքում վաղաժամ և քաղցկեղից կամ սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկն ավելի փոքր է: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ այն հիվանդները, որոնց մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջանում, հաճախ անբավարար կամ նորմալ քաշ ունեն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ տառապող, սակայն առողջ նյութափոխանակություն ունեցող մարդիկ, ավելի լավ ֆիզիկական վիճակում են, քան ճարպակալմամբ տառապող մնացած մարդիկ:









































