Սեպտեմբերի 10-ից «Արմավիա» ընկերությունը վերսկսում է չվերթները դեպի Հալեպ: Թռիչքները լինելու են ամեն երկուշաբթի, շաբաթը՝ մեկ անգամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Նրա խոսքով՝ չվերթների վերսկսման պատճառը մարդկանց պահանջն է:
Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ չվերթներն անվտանգ կլինեն, պատասխանեց, որ վտանգ ամեն դեպքում կա, թեև «Սիրիական ավիաուղիներին» պատկանող օդանավն այս օրերի ընթացքում կատարել էր անվտանգ չվերթ դեպի Հալեպ:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:









































