Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կես տարվա ընթացքում Իրանում ստեղծվելու է 2,305,000 աշխատատեղ: Այս մասին հայտարարել է Իրանի աշխատանքի ու սոցիալական ապահովման նախարար Աբդուլ Ռեզա Շեյխ Ալ-Իսլամին:
Վերջինիս խոսքերով՝ այդ ամենն իրականացվելու է զբաղվածության աջակցման պետական ծրագրին համապատասխան. «Աշխատատեղերի այդ քանակի մոտ կեսը՝ 1,115,000-ը, նորից են ստեղծվելու, իսկ մնացյալը՝ վերականգնվելու են: Այս տարի գործազրկության մակարդակը նվազել է 2 տոկոսով:
Իրանի զբաղվածության գերագույն խորհուրդը միջոցներ է հատկացրել ընտանեկան զբաղվածության ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ իրականացնելու համար, որոնք կկայունացնեն բնակչության զբաղվածության վիճակը»:









































