ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա.Անտոնովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:







































