Վաշինգտոն նահանգի Քենթ քաղաքում բնակելի թաղամասի վրա Boeing 767 ինքնաթիռի բեկոր է ընկել: Այս մասին հաղորդում է KOMO News պարբերականը:
Քենթի բնակիչներից ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռի ընկած բեկորի չափը պարբերականը համեմատում է սառնարանի դռան հետ:
Դեպքի ականատեսների խոսքերով՝ բեկորի ընկնելուց առաջ քաղաքի վրայով բեռնատար ինքնաթիռ էր թռչել, որն, ամենայն հավանականությամբ, շարժվում էր դեպի մոտակա օդանավակայան: Տեղի բնակիչների վկայությամբ` մարդիկ վնասվելուց հրաշքով են խուսափել, քանի որ այն վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռի կտորը, սովորաբար բազմամարդ է լինում:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտնել են, որ ընկած կտորը շասիի մի հատվածն է եղել:






































