ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել առնվազն 347 մլն դոլար հավաքել Սիրիայի բնակիչներին լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Կազմակերպության տվյալներով՝ անհապաղ օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը հասել է 2.5 մլն-ի, որոնց ավելի քան կեսը երեխաներ են:
Օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ առայժմ հավաքվել է միայն 90 մլն դոլար:








































