Չինաստանի հարավարևմտյան լեռնային շրջաններում մի քանի երկրաշարժերի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Ավելի վաղ հաղորդում էին, որ տուժել է ավելի քան 730 մարդ: Ըստ Associated Press գործակալության տվյալների` վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 100 մարդ: Ավերածությունները խոչընդոտում են փրկարարների որոնողական աշխատանքներին:
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն` զոհերի մասին տվյալները կարող են փոխվել, քանի որ տարածաշրջանի հաղորդակցման համակարգը վնասված է, ինչը թույլ չի տալիս օպերատիվ կերպով տեղեկատվություն հավաքել:
Հիշեցնենք, որ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Յուննան և Հույչժոու նահանգների սահմանին: Երկրաշարժին հաջորդել է 60 հետցնցում:










































