Լեդի Գագայի հայտնի «մսե շրջազգեստը» ցուցադրվելու է Վաշինգտոնի կանանց արվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրության ընթացքում: Էպոտաժային երգչուհու հագուստը ԱՄՆ մայրաքաղաք է բերվել, որպեսզի ներկայացվի «Ռոքնռոլի փառքի սրահ» ցուցահանդեսին:
Այս տարվա սկզբին Կալիֆոռնիայի փորձառու մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով փորձել էին ցուցադրության համար ստանալ «մսե շրջազգեստը»: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ չորացման փուլում հագուստը կորցրել է իր թարմ կարմիր գույնը և նմանվել չորացած տավարի մսի:
Ցուցադրությունից առաջ մասնագետներն այն ներկել են ևս մեկ անգամ, որպեսզի թարմ տեսք ունենա:
ՀԻշեցնենք, որ Լեդի Գագան իր ցնցող հագուստը կրել էր MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ, ինչը տարբեր գնահատականների էր արժանացել երկրպագուների, գործընկերների, կենդանիների պաշտպանների, նորաձևության քննադատների կողմից:








































