ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այնքան էլ գոհ չէ աշխատանքի շուկայի տվյալներով և կոնգրեսին կոչ է անում արձակուրդից վերադառնալուց հետո օրինագիծ ընդունել միջին դասի հարկային նպաստների երկարաձգման մասին:
Աշխատատեղերի թիվը ԱՄՆ-ում օգոստոսին աճել է 96 հազարով`ավելի քիչ, քան կանխատեսել էին վերլուծաբանները, ուրբաթ օրը հաղորդել է աշխատանքի նախարարությունը: Միաժամանակ անգործության մակարդակը անցած ամսվա արդյունքներով 8.3%-ով նվազել է մինչև 8.1 տոկոս:
«Այսօր մեն իմացանք, որ իմ իշխանության գալու ժամանակ ամեն ամիս մենք կորցնում էինք 800 հազար աշխատատեղ, այժմ բիզնես-սեկտորում ահա արդեն 30 ամիս շարունակ ստեղծվում են նոր տեղեր. արդեն այդ տեղերը 4.6 միլիոնի են հասել»,- ասել է Օբաման Նյու-Գեմպշիր նահանգում նախընտրական ելույթի ժամանակ: